«Հանրային դիվանագիտության դպրոցը» փետրվարի 20-ին ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպումների շրջանակում իր ներկայիս և նախկին ունկնդիրների համար հանդիպում էր կազմակերպել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հետ: Ունկդնիրները հնարավորություն ունեցան պատգամավորին հարցեր ուղղել ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությունների վերաբերյալ, լսել նրա տեսակետը:
Նշենք, որ պատգամավորների հետ հանդիպումները շարունակական բնույթ են կրելու: Պարոն Ենգիբարյանը պատրաստակամություն հայտնեց համագործակցել Հանրային դիվանագիտության դպրոցի և ԱԺ պատգամավորների հաղորդակցման հարթակ-խմբի հետ, որը հնարավորություն կտա պարբերաբար կապ ունենալ օրենսդիր մարնի ներկայացուցիչների հետ, նաև հնարավոր առաջարկներ ներկայացնել` այս կամ այն նախագծերում փոփոխության վերաբերյալ:
Комментариев нет:
Отправить комментарий