Պատգամավորների հետ հանդիպման մեկնարկը տրվեց. Վաղարշակ Հակոբյանը` առաջին հյուր


«Հանրային դիվանագիտության դպրոցը» երեկ 11-րդ եւ 12-րդ հոսքերի ունկնդիրների համար հանդիպում էր կազմակերպել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ: Ունկդնիրները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել ամենամեծ խմբակցության ներկայացուցչին, լսել նրա տեսակետը: Հարցադրումները բազմազան էին` սկսած ԱԺ ԵԱՏՄ եւ ինտեգրացիոն հարցերով զբաղվող հանձնաժողովի կարևորությունից` վերջացրած կառավարության ծրագրով եւ նոր կառուցվածքով: 



Իր հերթին Վաղարշակ Հակոբյանը կարևորեց Հայաստանի անդամակցությունը թե’ ԵԱՏՄ-ին, թե’ ԵՄ-ի հետ համաձայնագիրը եւ կարծիք հայտնեց. թե այս տարիներին Եվրասիական տնտեսական միության պոտենցիալը ճիշտ չի օգտագործվել եւ այդ ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկել: Պատգամավորը նաեւ անդրադարձավ կառավարության ծրագրի շուրջ առկա դժգոհություններին` մեծամասամբ չհամաձայնվելով դրանց հետ: 

Նշենք, որ պատգամավորների հետ հանդիպումները շարունակական բնույթ են կրելու: Ավելին, երեկվա հանդիպման ժամանակ որոշում կայացվեց ստեղծել մի խումբ, որը հնարավորություն կտա պարբերաբար կապ ունենալ օրենսդիր մարնի ներկայացուցիչների հետ, նաեւ հնարավոր առաջարկներ ներկայացնել` այս կամ այն նախագծերում փոփոխության վերաբերյալ: Վաղարշակ Հակոբյանն էլ պատրաստակամություն հայտնեց անձամբ դառնալ միջնորդ` ունկնդիրների ձայնը տեղ հասցնելու համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/878539/?fbclid=IwAR0m7DNpe1KNfNfYgYSK7bQ94wIQHfuIVaWn5XFBlot9V-0ea9TbXW-nyS8 

Комментариев нет:

Отправить комментарий

Pages