Հանդիպում ՀՀ ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ

 «Հանրային դիվանագիտության դպրոցը» ապրիլի 3-ին ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպումների շրջանակում իր ներկայիս և նախկին ունկնդիրների համար հանդիպում էր կազմակերպել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ: Ունկդնիրները հնարավորություն ունեցան պատգամավորին հարցեր ուղղել թավշյա հեղափոխության, ներքին և արտաքին քաղաքականության, մարդու իրավունքների, խաղաղության և այլ հարցերի վերաբերյալ, լսել նրա տեսակետը, բանավիճել:

 Նշենք, որ պատգամավորների հետ հանդիպումները շարունակական բնույթ են կրելու: Պարոն Մարուքյանը պատրաստակամություն հայտնեց համագործակցել Հանրային դիվանագիտության դպրոցի և ԱԺ պատգամավորների հաղորդակցման հարթակ-խմբի հետ, որը հնարավորություն կտա պարբերաբար կապ ունենալ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ, նաև հնարավոր առաջարկներ ներկայացնել` այս կամ այն նախագծերում փոփոխության վերաբերյալ: 



Комментариев нет:

Отправить комментарий

Pages