Լիլիթ Ճուղուրյան Նեյրոմարքետինգ 15.07.2019

Ապրիլի 6-ին «Հանրային դիվանագիտության դպրոցի» մասնակիցների համար «Նեյրոմարքեթինգ» թեմայով վարպետաց դասը վարեց «Ակադեմիքս Թիմ» բիզնես-խորհրդատվական ընկերության հիմնադիր և տնօրեն Լիլիթ Ճուղուրյանը: Հանդիպման առաջին հատվածում մասնակիցների հետ ակտիվ քննարկում ծավալվեց տեղական շուկայում առկա մարքեթինգային հետազոտությունների հիմնական տեսակների վերաբերյալ:
Այնուհետ անցում կատարվեց մարքեթինգային հետազոտությունների նոր ձևաչափերի առանձնահատկություններին, մասնավորապես, նեյրոմարքեթինգի կիրառմանը: Հանդիպման երկրորդ հատվածում պրակտիկ ձևաչափով, լայնէկրան սլայդ-ցուցադրությամբ, միջազգային բրենդերի իրավիճակային դեպքերի և մարքեթինգային վերլուծությունների միջոցով մասնակիցները ծանոթացան “Eye tracking” հետազոտությունների իրականացման առանձնահատկություններին: Նշենք, որ մասնակիցների հետաքրքրությունը այնքան մեծ էր, որ առանձին դեպքերով քննարկվեց գովազդի գնահատման, գովազդի արդյունավետության չափման և ռեբրենդինգի մի շարք կանոններ: Մասնակիցների հարցերի հիման վրա` առանձին դեպքերով, դիտարկվեցին տեղական և միջազգային մանրածախ առևտրի կազմակերպման, մերչենդայզինգի ստանդարտները և նեյրոմարքեթինգային հետազոտությունների դերը ապրանքների դասավորության, գնահատման հարցում:

 Վարպետաց դասի վերջում գործնական խնդիրների հիման վրա մասնակիցները գնահատեցին գովազդային տպագիր նյութերը, իրականացրեցին գովազդի գնահատում և մշակեցին գովազդի վերանայման առաջարկությունների պլան:

Комментариев нет:

Отправить комментарий

Pages